Կարևոր իրադարձություններ

Այսուհետ ավտոմեքենաները ներմուծվելու են ինվոյսով

08 Հունիս, 2018 15:04
Այսուհետ ավտոմեքենաները ներմուծվելու են ինվոյսով

Այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ հրահանգել է՝ այսուհետ ավտոմեքենաները ներմուծվելու են փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, այսինքն ինվոյսով: Նրա խոսքով, ինվոյսով մաքսազերծումը հանդիսանում է հիմնավորված, քանի դեռ մաքսային մարմինը չունի փաստարկներ, որ դրանք իրական չեն:

«Ես հրահանգել եմ, որ այսուհետ մեքենաների ներմուծվելու են փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա: Բայց ուզում եմ զգուշացնել, որ մաքսազերծումից հետո հետբացթողումային գործառույթների շրջանակում պետք է ճշգրտվեն այդ փաստաթղթերը արժանահավատ են, թե ոչ: Փորձելու ենք պարզել այդ փաստաթղթերի իսկությունը»- նշեց ՊԵԿ նախագահը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին