Կարևոր իրադարձություններ

Բոլոր սյունեցիներին կոչ եմ անում, եթե կա վախի մթնոլորտ, դիմեն ինձ․ նորանշանակ մարզպետ

08 Հունիս, 2018 14:40
Բոլոր սյունեցիներին կոչ եմ անում, եթե կա վախի մթնոլորտ, դիմեն ինձ․ նորանշանակ մարզպետ

Այսօր կառավարության նիստից հետո Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում սյունեցիներին կոչ արեց վախի մթնոլորտի առկայության դեպքում դիմել իրեն։

«Բոլոր սյունեցիներին կոչ եմ անում, եթե կա վախի մթնոլորտ, դիմեն ինձ։ Որպես Սյունիքի մարզպետ՝ կխնդրեմ, որ այսուհետ չունենան նման վախի մթնոլորտ, որովհետև ես պատասխանատու եմ իրենց համար»,- ասաց Կ.Համբարձումյանը։

Ըստ նրա՝ եթե այսուհետ որևէ ծեծկռտուք լինի մարզում, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Մարզպետը վստահեցրեց, որ կադրային ջարդ չի լինի, սակայն կադրային փոփոխություններ կլինեն։

 

Լրահոս

Դիտել ավելին