Կարևոր իրադարձություններ

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանն ազատ արձակվեց

08 Հունիս, 2018 14:09
ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանն ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արայիկ Հակոբյանի, Գևորգ Իրիցյանի, Սերգեյ Կյուրեղյանի և Թորոս Թորոսյանի գործով նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։

Ամբաստանյալ Արամ Հակոբյանը, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, ազատ արձակվեց կալանքից: Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով 500 հզր դրամի չափով գրավը:


 

Լրահոս

Դիտել ավելին