Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

08 Հունիս, 2018 12:46
Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

Հունիսի 8-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Բրյուսել է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Աֆղանստանում առկա անվտանգության միջավայրին եւ կայունության ամրապնդմանն առնչվող խնդիրները, ծանոթանալու են իրավիճակի կառավարման առնչությամբ Աֆղանստանի եւ ՆԱՏՕ-ի քաղաքական եւ ռազմական իշխանությունների տեսլականին: Հանդիպման արդյունքում ակնկալվում է ձեւավորել խնդիրների հաղթահարման վերաբերյալ Աֆղանստանում իրականացվող առաքելությանը ուժեր տրամադրող երկրների ընդհանուր դիրքորոշումը:

Այցի ընթացքում նախատեսվում են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի, Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի եւ գործընկեր երկրների այլ պաշտոնյաների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին