Կարևոր իրադարձություններ

«Այսուհետ մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար դայակին վճարվելու է գումար՝ ամսական վարձատրության 50%-ի չափով»

08 Հունիս, 2018 12:32
Հեղինակ՝ Մանե Թանդիլյան
«Այսուհետ մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար դայակին վճարվելու է գումար՝ ամսական վարձատրության 50%-ի չափով»

Հարգելի ընկերներ, 
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» կարգը: Արդյունքում, մեծանում են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունները՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով:
Ծրագրի շնորհիվ մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությանը վճարվում է գումար՝ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

 

Լրահոս

Դիտել ավելին