Կարևոր իրադարձություններ

«Մի վախեցեք երջանիկ լինել, պարոն Բոստանջյան, երջանիկ լինելը հիմարության վկայություն չէ»

08 Հունիս, 2018 11:37
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Մի վախեցեք երջանիկ լինել, պարոն Բոստանջյան, երջանիկ լինելը հիմարության վկայություն չէ»

Կա երջանկություն, չկա երջանկություն, երջանիկ լինում են խելքի պակասից, խելք ունեցողներն ապերջանիկ են, դժբախտ են, տարիքը խելք է ավելացնում... ՀՀ ԱԺ-ն իր նոր տեսլականներում: Այ սիրելի մարդիկ, պատիվը, արժանապատվությունը, սիրելը, չսիրելը, անտարբերությունը, ատելությունն ու ատելը, տխրելը, ուրախանալը, ամոթն ու ամաչելը, անամոթությունն ու անպատկառությունը, հարգանքն ու արգահատանքը, երջանիկ կամ դժբախտ լինելը մեր կյանքի առկայություններ են, անորոշ բառեր չեն: Ամեն մեկը գուցե յուրովի է հասկանում այդ զգացումները ծնող պատճառները, առիթներն ու դրսևորումները, բայց ապրումը և զգացումը հաստատ նույնն են: 

Ստեղծագործական լուծումը երջանկության զգացողության առիթ է: Ստեղծագործական լուծումները խելքի պակասի հետևանք չեն: Երջանիկ լինելը դժբախտ լինելուց և նույնիսկ անտարբերությունից անհամեմատ լավ է: Երբ մենք մեկին երջանկություն ենք մաղթում, հաստատ նրա խելքը կասկածի տակ չենք դնում: 
Երջանիկ եղեք, պարոն Բոստանջանյան: 

 

Լրահոս

Դիտել ավելին