Կարևոր իրադարձություններ

ԿԲ նախագահը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ

08 Հունիս, 2018 11:35
ԿԲ նախագահը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ «Ֆինանսական համակարգ՝ կայունություն հանուն աճի» խորագրով միջազգային ֆինանսական 27-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով:

Կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մի շարք հարցեր, մասնավորապես՝ ֆինանսական համակարգի կայունության ու տնտեսական աճի վրա բանկային կարգավորման ազդեցության, տնտեսական զարգացման միտումների, բանկային վերահսկողության արդիականացման, ֆինանսական շուկայում մրցակցության, երկար փողերի ինստիտուտների ստեղծման և մի շարք այլ թեմաների վերաբերյալ:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ միջոցառման շրջանակում ԿԲ նախագահը կմասնակցի նաև արժութային քաղաքականության գծով խորհրդատվական կոմիտեի նիստին՝ ԵԱՏՄ անդամ-պետությունների ԿԲ նախագահների մասնակցությամբ:

Այցի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին