Կարևոր իրադարձություններ

Հայտնի են Արմավիրի և Սյունիքի նոր մարզպետների անունները

08 Հունիս, 2018 10:10
Հայտնի են Արմավիրի և Սյունիքի նոր մարզպետների անունները

ՀՀ Արմավիրի և Սյունիքի մարզերը նոր մարզպետ կունենան: Արմավիրի մարզպետ կնշանակվի Գագիկ Միրիջանյանը, Սյունիքի մարզպետ՝ Կարեն Համբարձումյանը: Այս մասին հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության նիստի հունիսի 8-ի օրակարգում:

Օրակարգային մեկ այլ հարցով էլ Սյունիքի մարզպետի պաշտոնից կազատվի Վահե Հակոբյանը, իսկ Արմավիրի մարզպետի պաշտոնից՝ Աշոտ Ղահրամանյանը:

Նշենք, որ Սյունիքի և Արմավիրի մարզերը միակն են, որտեղ նոր մարզպետներ դեռ չեն նշանակվել: Հունիսի 6-ին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հրաժարական չի տվել, նա հայտարարել էր, որ նման ցանկություն չունի:

 

Լրահոս

Դիտել ավելին