Կարևոր իրադարձություններ

Արտասահմանցի ներդրողները Լոռու մարզում զբոսաշրջային հանգստի գոտի կառուցելու ծրագիրը չեղյալ են համարել. «Իրատես»

08 Հունիս, 2018 09:47
Արտասահմանցի ներդրողները Լոռու մարզում զբոսաշրջային հանգստի գոտի կառուցելու ծրագիրը չեղյալ են համարել. «Իրատես»

«Իրատեսի» տեղեկություններով՝ արտասահմանցի ներդրողները Լոռու մարզի Անտառաշեն գյուղում զբոսաշրջային հանգստի գոտի կառուցելու ծրագիրը չեղյալ են համարել:

Ենթակառուցվածքների ծրագիրը, որ նախատեսում էր հյուրանոցների կառուցում եւ ճոպանուղու գործարկում, առկախվել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների պատճառով:

«Ծրագրին կանդրադառնանք մեկ-երկու տարի անց՝ նոր ընտրություններից ու նոր կառավարության ձեւավորումից հետո»,- ասել են արտասահմանցիները:

Նշենք, որ եթե իրագործվեր ծրագիրն ու ճոպանուղին շահագործվեր, ապա զբոսաշրջիկները ճոպանուղու ամենավերին կետից կարող էին տեսնել Թբիլիսին, Կազբեկը, Արարատն ու Արագածը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին