Կարևոր իրադարձություններ

Նոր իշխանությունների մեջ «վեճ» կա, այդ թվում՝ գաղափարական. «Իրատես»

08 Հունիս, 2018 09:28
Նոր իշխանությունների մեջ «վեճ» կա, այդ թվում՝ գաղափարական. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նոր իշխանություններում «վեճ» կա ոչ միայն «կենցաղի» մասով՝ կառավարության անդամներին սպասարկող մեքենաների, դրանց համարանիշների, էկոնոմկլասով, թե «թիվ մեկ բորտով» թռչելուն առնչվող, այլեւ գաղափարական։

Վերջինս առավել սուր է դրսեւորվում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների եւ քաղաքացիական հատվածի միջեւ. ասում են` վերջիններիս ոչ բոլոր սպասելիքներն են արդարացել։

Բանավեճն իշխանական թեւերի միջեւ սկսվել է դեռ միտինգների օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ մեջբերումներ է արել Մարիա Զախարովայից, եւ քաղաքացիական սեկտորը ներքին քննարկումների ժամանակ իր զարմանքն է հայտնել այդ առնչությամբ, Նիկոլը բացատրել է, որ դա խիստ անհրաժեշտ մոտեցում է Ռուսաստանի մասով. «Եվ հետո՝ Պուտինն էլ հավերժ չէ. այսօր այդպես է պետք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին