Կարևոր իրադարձություններ

Հիմա` այս փուլում, ես ավելի ազատ եմ. Ալիկ Սարգսյանի ուշագրավ խոստովանությունը. «Ժողովուրդ»

08 Հունիս, 2018 09:09
Հիմա` այս փուլում, ես ավելի ազատ եմ. Ալիկ Սարգսյանի ուշագրավ խոստովանությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը միջնորդագիր է ներկայացրել Նորք-Մարաշ զինված խմբի գործով ձերբակալված «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար, ՃՈ նախկին պետ Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու համար: Միջնորդագիրը Սարգսյանը ներկայացրել է ՀՀԿ խմբակցությունից հեռացած, գեներալ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հետ:

«75 տարեկան մարդ է, հիվանդ մարդ է, տարել նստացրել են»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Սարգսյանը` ընդգծելով, որ գնդապետ Մարգարյանը մասնակցել է պետականաշինության գործին: Իսկ մեր հարցին, թե ինչու ՀՀԿ իշխանության ժամանակ ինքը նման նախաձեռնությամբ հանդես չէր գալիս, Ալիկ Սարգսյանն ուշագրավ խոստովանություն է արել. «Հիմա` այս փուլում, ես ավելի ազատ եմ»: Հետո, նա նաեւ մեկնաբանել է, որ «ազատ» ասելով` միանգամայն այլ բան նկատի ունի. «Մինչ այդ քննություն էր գնում, ասում էի` չխանգարեմ իմ պատգամավորական միջնորդությամբ»:

Նկատենք, որ Ալիկ Սարգսյանը ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության ղեկավարն է դեռեւս:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին