Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    546
    554

  • RUB

    7,1
    7,4

Կարևոր իրադարձություններ

Բրիտանացի հեծանվորդը որոշել է դաս տալ երթևեկությունը խախտող անցորդներին

07 Հունիս, 2018 23:50
Բրիտանացի հեծանվորդը որոշել է դաս տալ երթևեկությունը խախտող անցորդներին

Լոնդոնցի հեծանվորդը, հոգնելով այն բանից, որ անցորդները հաճախ օգտվում են ճանապարհի՝ հեծանվորդների համար նախատեսված հատվածից, որոշել է յուրօրինակ դաս տալ նրանց:   

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, սովորական ազդանշանի փոխարեն, որին առանձնապես չեն արձագանքում անցորդները, հեծանվորդը հատուկ շեփոր է օգտագործում, որը բարձր ձայն է արտաբերում:

Այն հաճախ օգտագործվում է ազդանշանային համակարգերում: Իր ակցիան բրիտանացին տեսագրել է և համապատասխան տեսանյութը հրապարակել համացանցում: 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է հեծանվորդն ամրացնում հատուկ շեփորը հեծանիվի ղեկին և արագ ընթանում հատուկ հեծանվորդների համար նախատեսված արահետով՝ ճանապարհին հայտնված անցորդներին վախեցնելով ազդանշանի բարձր ձայնով:

Տղամարդը նշել է, որ կուշտ է երթևեկությունը խոչընդոտող անցորդներից:  Տեսանյութն՝ այստեղ:   

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին