Կարևոր իրադարձություններ

Միլիարդատիրոջ թոռը զարմանալիորեն համեստ հարսանիք է կազմակերպել

07 Հունիս, 2018 23:42
Միլիարդատիրոջ թոռը զարմանալիորեն համեստ հարսանիք է կազմակերպել

Մինչ Փերիս Հիլթոնը պատրաստվում է իր շքեղ հարսանիքին, նրա կրտսեր եղբայրը՝ Բարոնը որոշել է առաջ անցնել քրոջից և օրերս ամուսնացել է իր սիրելիի՝ Թես ֆոն Վալդերդորֆի հետ։

Բարոնի ամուսնական արարողությունը իսկական աղմուկ է առաջացրելմամուլում։ Օգտատերերը զարմացած էին, թե որքան համեստ է եղել հարսանեկան արարողությունը։

Հաշվի առնելով ընտանիքի կարգավիճակը և փեսացուի քրոջ ապրելակերպը, կարելի էր ենթադրել, որ հանդիսությունը ավելի ճոխ և լայնամասշտաբ պետք է լիներ։

Բայց ոչ, սիրահարները որոշել են հրաժարվել բոլոր տեսակի ավելորդություններից և ամուսնացել են Ֆրանսիայի հարավում գտնվող մի փոքրիկ եկեղեցիում՝ ընտանեկան նեղ միջավայրում։

Հանդիսությանը ներկա են եղել զույգի միայն շատ մտերիմ մարդիկ. ծնողները, Փերիսը իր սիրեցյալի՝ Քրիսի հետ և Նիկին ամուսնու՝ Ջեյմսի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին