Կարևոր իրադարձություններ

Չինական գյուղի վրա երկնաքարի բեկորների անձրև է տեղացել

07 Հունիս, 2018 23:28
Չինական գյուղի վրա երկնաքարի բեկորների անձրև է տեղացել

Չինաստանի հարավ–արևմտյան Յունան նահանգի գյուղերից մեկում, որտեղ անցյալ ուրբաթ օրը երկնաքարի բեկորների անձրև է տեղացել, բնակիչները մինչև 50000 հազար յուան են ուզում (5000 դոլար) մեկ գրամ քարի համար, որը մոտ հիսուն անգամ գերազանցում է դրա սովորական գինը։

Չինական հեռուստատեսությամբ ցույց են տվել հսկայական հրե գնդի նկարները, որը երկնքից ընկնում է երկրի վրա։

Երկուշաբթի օրը տիեզերական մարմնի ավելի քան 200 բեկոր է հայտնաբերվել։ Նրանցից մեկը, քսան գրամանոց կտորը, վաճառվել է 2500 դոլարով, – հաղորդում են չինական ԶԼՄ–ները։

 

Լրահոս

Դիտել ավելին