Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն ու Չինաստանը 1մլրդ դոլարի համատեղ ներդրումային հիմնադրամ կտեղծեն

07 Հունիս, 2018 23:12
Ռուսաստանն ու Չինաստանը 1մլրդ դոլարի համատեղ ներդրումային հիմնադրամ կտեղծեն

Ռուս-չինական ներդրումային հիմնադրամը (Ռուսական անմիջական ներդրումային հիմնադրամի և Չինական ներդրումային ընկերակցության համատեղ ձեռնարկություն) չինական գործընկեր կառույցի հետ միասին 1 մլրդ դոլարի ծավալով հիմնադրամ է հաստատում: Ведомости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ռուսական հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը:

Նրա խոսքով՝ հունիսի 8-ին կողմերը կհայտարարեն համաձայնագիր կնքելու մասին: Ստեղծվող հիմնադրամը ներդրումներ է կատարելու այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տրանսպորտը, զբոսաշրջությունն ու ենթակառուցվածքները:

Դմիտրիևը չի բացահայտել չինական կողմի գործընկեր ընկերության անունը, սակայն նշել է, որ դա Չինաստանի խոշորագույն ներդրումային հիմնադրամն է:

 

Լրահոս

Դիտել ավելին