Կարևոր իրադարձություններ

Հոլանդիայում սուպերմարկետների ցանցը հրաժարվում է ծխախոտի վաճառքից

07 Հունիս, 2018 23:06
Հոլանդիայում սուպերմարկետների ցանցը հրաժարվում է ծխախոտի վաճառքից

Հոլանդիայում LidI սուպարմարկետների ցանցը մտադիր է հրաժարվել ծխախոտի վաճառքից՝ գրում է Stuttgarter nachrichten-ը:  Սպասվում է, որ ծխախոտն ամբողջովին կանհետանա վաճառասեղաններից մինչև 2022թ.:

Պատճառը վաճառքի մակարդակի շարունակական անկումն է, ինչը անշահութաբեր է դարձնում այդ ապրանքատեսակի վաճառքը: 

 «Նիդեռլանդներում ծխելու դեմ պայքարի հստակ միտում կա, մենք այն տեսնում ենք դրամարկղում և չենք ցանկանում հակադրվել դրան: Ահա թե ինչու մեզ համար տրամաբանական քայլ է, որ աստիճանաբար դադարեցնենք ծխախոտի վաճառքը»,- ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին