Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ-ն քայեր է ձեռնարկում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թափուր տեղերը լրացնելու համար

07 Հունիս, 2018 22:48
ԲԴԽ-ն քայեր է ձեռնարկում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թափուր տեղերը լրացնելու համար

Բարձրագույն դատական խորհուրդը քայեր է ձեռնարկում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թափուր տեղերը լրացնելու համար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտից՝ հավելելով. «ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ «Վճռա¬բեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդ-հանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի առա¬ջար¬կությամբ, Վճռաբեկ դատարանի կազմից, վեց տարի ժամկետով»:

«ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենս¬գիրք) 33-րդ հոդվածի համա¬ձայն, ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի լիազորությունների՝ Վճռաբեկ դատարանի նախագահն ապահովում է Վճռաբեկ դա¬տարանի բնականոն գործունեությունը, ներկայացնում է Վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում եւ կատարում է կազմակերպչական բնույ¬թի մի շարք այլ գործառույթներ:

Էական է այն հանգամանքը, որ օրենսդրորեն Վճռաբեկ դատարանի նախագահն առաջին հերթին պալատի դատավոր է, ով իրականացնում է նաեւ Օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված է Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու առաջադրելու կարգը: Միաժամանակ՝ ի կատա¬րումն ՀՀ Սահ¬մանադրու¬թյան 215-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի (համաձայն որի բոլոր դատարանների նախագահների նշա¬նա¬կումը կամ ընտրությունը պետք է իրակա¬նացվի Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումից հետո՝ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում), Օրենսգրքի 166-րդ հոդվածի 29-32-րդ մասերով սահմանվել են ներկա փուլում նման նշանակումների առանձնահատկությունները: Մասնավո¬րա¬պես, Բարձրագույն դա-տա¬կան խորհուրդն իր լիազորություններն ստանձնելու օրվա¬նից եռամսյա ժամկե¬տում՝ իր հաստատած ժամանակացույցի համաձայն, Դատական դեպարտամենտից ստանում է համապա-տասխան դատարանների դատավորների ցուցակները եւ իրա-կանացնում է առա¬ջադրման գործընթացը:

Հետեւությունն այն է, որ.

1. Բոլոր դատարանների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների առաջադրումը, ընտրությունը կամ նշանակումը պետք է ավարտվի մինչեւ 2018թ. օգոստոսի 5-ը:

2. Նախագահների առաջադրումը պետք է կատարվի միայն տվյալ դատարանի առկա կազմից:

3. Դատարանի նախագահն առաջին հերթին դատավոր է, ով արդարադատություն իրականացնելու հետ մեկտեղ իրականացնում է նաեւ լրացուցիչ այլ գործա¬ռույթ¬ներ:

Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղում դատավոր նշանակելու իրավակարգավո¬րումները սահմանված են Օրենսգրքի 132 եւ 133-րդ հոդվա¬ծներով, համաձայն որոնց.
1. Վճռաբեկ դատարանի դատավորի յուրաքանչյուր թափուր տեղի համար Օրենսգրքով սահմանված կարգով 3 թեկնածուի ընտրում է Բարձրագույն դա¬տական խորհուրդը եւ ներկայացնում է Ազգային ժողովին:

2. Թեկնածու դատավորները պետք է ունենան թափուր տեղին համարժեք մասնագիտացում (քաղաքացիական եւ վարչական կամ քրեական)՝ նկատի ունենալով նաեւ, որ Օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն Վճռաբեկ դատա¬րա-նում գործում են քրեական պալատը՝ 6 դատավորի կազ¬մով ու քաղաքա¬ցիական եւ վարչական պալատը՝ 11 դատավորի կազմով: Ներկա դրությամբ Վճռաբեկ դատարանի նախագահը քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր է:

3. Թեկնածուների ընտրության գործընթացն սկսվում է թափուր տեղ առաջա¬նալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում, Ազգային ժողով ներկայացնելը՝ մեկամսյա ժամկետում:

Ներկայացված իրավակարգավորումները հաշվի առնելով՝ Բարձրագույն դա¬տա¬կան խորհուրդը 2018թ. հունիսի 7-ի նիստում արձանագրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատում դատավորի թափուր տեղի առկայությունը եւ Օրենսգրքով սահմանված կարգով ձեռնամուխ եղավ այն համալրելու համար նախատեսված ընթացակարգերի իրականացմանը:
2018 թվականի մայիսի 10-ին հաստատված ժամանակացույցի հիման վրա՝ վերո¬նշյալ իրավակարգավորումները հաշվի առնելով, Բարձրագույն դատական խոր¬հուրդը կազմակերպեց նաեւ Վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի ընտրություն:
Գաղտնի քվերակության արդյունքներով, ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

Ասատրյան Համլետ – 2

Անտոնյան Սուրեն – 1

Ավանեսյան Վարդան – 0

Ավետիսյան Սերժիկ – 2

Բարսեղյան Արտակ- 0

Դանիելյան Ելիզավետա – 0

Դրմեյան Մամիկոն – 0

Թադևոսյան Լիլիթ – 0

Խունդկարյան Երվանդ – 2

Հակոբյան Գոռ – 2

Միքայելյան Ստեփան – 1

Պետրոսյան Տիգրան – 0

Պողոսյան Արթուր – 0

Տավարացյան Նախշուն – 0

Օհանյան Սամվել – 0

Դատական օրենսգիրքի 135-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջների հաշվառ¬մամբ, երկրորդ փուլ են անցել Համլետ Ասատրյանն ու Սերժիկ Ավետիսյանը։

Երկրորդ փուլի արդյունքներով թեկնածուներից Համլետ Ասատրյանը ստացավ 3, Սերժիկ Ավետիսյանը՝ 4 ձայն։
Հիմք ընդունելով ՀՀ Դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի 10-րդ հոդվածի պահանջը՝ Բարձրագույն դատական խորհուրդը կանցկացնի նոր ընտրություն, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Բարձրագույն դատական խորհրդի նույն օրվա նիստում նախատեսվեց նաեւ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգով սահ¬մանված կարգով դատա¬վորների թեկնածուների առկա ցուցակների հիման վրա (Օրենս¬գրքի 166-րդ հոդվածի 13 եւ 14-րդ մասերի հիմքով) տարբեր դա¬տա¬րան¬ներում դատավորների թա¬փուր տեղերը լրացնելու նպատակով Խորհրդի անունից ներկա¬յացնել առաջարկություններ՝ ՀՀ վարչական դատարանում երկու տեղ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատա-րանում մեկ տեղ, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկ տեղ՝ քաղաքացիական մասնագի¬տաց¬մամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին