Կարևոր իրադարձություններ

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 30 դեպք

07 Հունիս, 2018 22:25
ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 30 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 30 դեպք։

Բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, խուլիգանության 4, յուրացման կամ վատնման 3, բնակարանային գողության 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կավատության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, պետական հասարակական ունեցվածքի գողության և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք:

Ինչպես  տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին