Կարևոր իրադարձություններ

Չինաստանում անցորդը պատի վրայով բարձրացել է հինգերորդ հարկ և փրկել երեխային

07 Հունիս, 2018 22:19
Չինաստանում անցորդը պատի վրայով բարձրացել է հինգերորդ հարկ և փրկել երեխային

Չինաստանի Հուայհուա քաղաքում անցորդը պատի վրայով բարձրացել է բնակելի տան հինգերորդ հարկ, որպեսզի ընկնելուց փրկի երկու տարեկան երեխային՝ տեղեկացնում է South China Morning Post-ը:

Ականատեսի նկարահանած կադրերում երևում է, որ տղան ընկել է պատուհանի ճաղացանցից, կառչել ձողերից և կախված մնացել բարձրության վրա: Մարդը, պատուհանների ճաղացանցերից բռնվելով, արագ բարձրանում է դեպի երեխան: Տեղի բնակիչները ներքևում բրեզենտե կտոր են տարածում, որպեսզի ընկնելիս պահեն նրան:

Հինգերորդ հարկ հասած տղամարդը երեխային հրում և ներս է մտցնում, իսկ ինքը նույն կերպ իջնում է պատով

Հետո պարզվել է, որ փրկչի անունը Չժան Սին է: Նրա խոսքով՝ ինքը եղբոր հետ քայլելիս լսել է երեխայի լացի ձայնը: Նրանք սկսել են թակել շենքի բնակարանների դռները, բայց ոչ ոք չի բացել: Հետո ինչ-որ մեկը ասել է, որ հինգերորդ հարկի իր բնակարանի կողքի տանը երեխա է կախված պատուհանից:

 

Լրահոս

Դիտել ավելին