Կարևոր իրադարձություններ

1960-ականներից իշխող ռեժիմը չի կարող ժողովրդավարական մտքեր հայտնել. Տիգրան Բալայանի պատասխան ադրբեջանական կողմին

07 Հունիս, 2018 21:20
1960-ականներից իշխող ռեժիմը չի կարող ժողովրդավարական մտքեր հայտնել. Տիգրան Բալայանի պատասխան ադրբեջանական կողմին

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է ադրբեջանական կողմի հայտարարությանը, որում Հայաստանի նախորդ իշխանությունները հանցավոր ռեժիմ էին անվանել:

«Դժվար թե ինչ-որ մեկը կարող է ժողովրդավարական մտքեր հայտնել՝ ելնելով ռեժիմից, որը երկիրը ղեկավարում է 1960-ականներից ի վեր», - թվիթերյան իր էջում գրել է Բալայանը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն էր արել՝ հույս հայտնելով, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն կրկնի իրենց նախորդների սխալները և «իրական քայլեր» կձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին