Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն փորձում է ցրել Թուրքիայի ունեցած մտահոգությունները, սակայն չի էլ կարող մի կողմ թողնել քրդական ջոկտաներին․Մեթիս

07 Հունիս, 2018 20:40
ԱՄՆ-ն փորձում է ցրել Թուրքիայի ունեցած մտահոգությունները, սակայն չի էլ կարող մի կողմ թողնել քրդական ջոկտաներին․Մեթիս

ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը, մեկնաբանելով սիրիական Մանբիջում Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի համատեղ գործողությունների վերաբերյալ հաստատված «ճանապարհային քարտեզը», նշել է, որ իրենք փորձում են ցրել Թուրքիայի ունեցած մտահոգությունները, սակայն չեն էլ կարող ամբողջովին հրաժարվել քրդական ջոկատների հետ համագործակցությունից,գրում է gazeteduvar.com.tr կայքը։


Ըստ նրա՝ իրենք ստիպված էին գտնել մի ճանապարհ, որով հաշվի կնստեին Թուրքիայի շահերի հետ, սակայն միևնույն ժամանակ չեն կարող մի կողմ դնել քուրդ զինյալների հետ համատեղ կերպով իրականացվող հակաահաբեկչական պայքարը Սիրիայում։ Ըստ Մեթիսի՝ այդ պայքարը դեռ լիովին ավարտված չէ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ Պետդեպի ղեկավար Մայք Պոմպեոն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հաստատել են սիրիական Մանբիջում իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզը»։ 

Սիրիայի հյուսիսային այդ շրջանում Թուրքիայի և ԱՄՆ-ի համատեղ գործողություններն իրականացվելու են հիմնականում երեք փուլով․ նախ, քուրդ զինյալները պետք է ամբողջովին հետ քաշվեն տարածքից, այնուհետև թուրքական ու ամերիկյան զինված ուժերը համատեղ քայլեր կձեռնարկեն Մանբիջում ամբողջական անվտանգության ապահովման ուղղությամբ։ Երորրդ քայլն, ըստ Չավուշօղլուի, կլինի Մանբիջի վերաբնակեցումը՝ այդ թվում Թուրքիայում գտնվող բազմաթիվ սիրիացի ներգաղթյալներով։

 

Լրահոս

Դիտել ավելին