Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

Թուրքիան բարկացել է Ռոտերդամի վրա մզկիթի մոտ «խոզի բարբիքյու» պատրաստելու համար

07 Հունիս, 2018 20:34
Թուրքիան բարկացել է Ռոտերդամի վրա մզկիթի մոտ «խոզի բարբիքյու» պատրաստելու համար

Թուրք նախարարը քննադատել է Ռոտերդամի քաղաքապետին  մահմեդականների համար սուրբ համարվող Ռամադանին երեկոյան ընթրիքի՝ իֆթարի պահին Pegida ուլտրաաջ կազմակերպությանը մզկիթի մոտ խոզի միս տապակելու թույլտվություն տալու համար: Այդ մասին հաղորդում է Hurriyet Daily News-ը:

«Հինգշաբթի օրը՝ այն ժամանակ, երբ Ռամադանի շրջանակներում պահքը դադարեցվեւմ է, ֆաշիստական ​​կազմակերպության անդամները խոզի խորոված են անում Ռոտերդամի Լալելի մզկիթի մոտ»,- ասել է Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Օմար Չելիքը:

Pegida ուլտրաաջ կազմակերպությունը, որը հանդես է գալիս       «Արևմուտքի իսլամացման դեմ», ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտարարել էր, որ իր ներկայացուցիչները պատրաստվում են երեկոյան ժամերին Ռոտերդամում, Ուտրեխտում, Գաուդեում, Հաագայում և Առնամեում մզկիթների մոտ խոզի միս տապակել: Ռոտերդամի քաղաքային իշխանությունները ակցիան անցկացնելու թույլտվություն են տվել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին