Կարևոր իրադարձություններ

Norway Chess Classic. Վերջին տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Նակամուրայի հետ

07 Հունիս, 2018 20:28
Norway Chess Classic. Վերջին տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Նակամուրայի հետ

Նորվեգիայում այսօր ավարտվում է «Norway Chess Classic» շախմատային մրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի ուժեղագույն շախմատիստները:     Վերջին` 9-րդ տուրում, հայ շախմատիստ Լևոն Արոնյանը մրցեց Հիկարու Նակամուրայի հետ: Պարտիան ավարտվեց 42-րդ քայլում` ոչ-ոքի արդյունքով:   

 Հայ գրոսմայստերը ավարտեց մրցելույթներ` վաստակելով 4 միավոր:   

Այս պահին մեր հավաքականի առաջատարը 4-րդ հորիզոնականում է: Դեռևս առաջին հորիզոնականում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը` 4.5 միավորով: Վերջինս իր պարտիան նույնպես ոչ-ոքի է ավարտել` խաղալով Վաշիե-Լագրավի հետ:   

 Կարուանա-Սո և Կարյակին-Անանդ պարտիաները դեռ ընթացքի մեջ են:

 

Լրահոս

Դիտել ավելին