Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիացին երկրորդ անգամ 1 մլն եվրո է շահել վիճակախաղով

07 Հունիս, 2018 20:00
Ֆրանսիացին երկրորդ անգամ 1 մլն եվրո է շահել վիճակախաղով

Ֆրանսիայի արևելյան շրջաններից մեկում բնակվող տղամարդը երկրորդ անգամ ջեքփոթ է շահել «Իմ միլիոնը» ազգային վիճակախաղով: Այս մասին հայտնում է Euromag-ը՝ նշելով, որ առաջին շահումից հետ գրեթե երկու տարի է անցել:

Մաթեմատիկոսների հաշվարկների համաձայն՝ նման համընկնման հավանականությունը հավասար է 1-ը 16 տրիլիոնի:

Առաջին անգամ ֆրանսիացին, որի անունը չի նշվում, ջեքփոթ է շահել 2016-ի նոյեմբերին, որից հետո շարունակել է վիճակախաղին մասնակցել ամեն շաբաթ: 2018-ի մայիսին նա կրկին շահել է 1 մլն եվրո գլխավոր մրցանակը:

Ինչպես նշել է Վերին Սավոյա վարչական շրջանի խանութպանը, որտեղից գնվել է շահող տոմսը, հաղթողը դեռևս չի արձագանքել երկրորդ խոշոր շահումին:

 

Լրահոս

Դիտել ավելին