Կարևոր իրադարձություններ

«Սասնա Ծռեր»-ից Հովհաննես Վարդանյանն ազատ արձակվեց

07 Հունիս, 2018 19:43
«Սասնա Ծռեր»-ից Հովհաննես Վարդանյանն ազատ արձակվեց

«Սասնա Ծռերի» անդամ Հովհաննես Վարդանյանին դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Նրա խափանման միջոցը փոխվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Դատական նիստը հետաձգվեց  մինչեւ հաջորդ հինգշաբթի։

Հիշեցնենք՝ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի ու Ավանի նստավայր միջնորդություն էր ներկայացվել «Սասնա Ծռերի» անդամ Հովհաննես Վարդանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Պաշտպանը որպես միջնորդության հիմքեր էր նշել Հովհաննես Վարդանյանի առողջական վիճակը և պատշաճ վարքագիծ դրսեւորելու հանգամանքը:

Լուսանկարը՝ hetq.am-ի

 

Լրահոս

Դիտել ավելին