Կարևոր իրադարձություններ

«Պետք է մաքրել մշուշը՝ տեսնելու, թե կառուցելու համար ինչ է հարկավոր, բայց ոչ մշուշում մոլորվածներին հանել ցցի»

07 Հունիս, 2018 18:22
«Պետք է մաքրել մշուշը՝ տեսնելու, թե կառուցելու համար ինչ է հարկավոր, բայց ոչ մշուշում մոլորվածներին հանել ցցի»

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ամենակարևորը, մենք նոր Հայաստան ենք կերտում , ոչ թե հին Հայաստանին պախարակում ենք և ամոթանքներ տալիս։

Բոլորս էլ, ինձնից սկսած,արել ենք մեր սխալները, ամեն մեկս մեր հնարավորությունների չափով ։Եկեք շատ դաժան չքննադատենք ու չպախարակենք այն մարդկանց , ովքեր ինչ որ չափով փորձել են իրենց գործունեությունը ծավալեն ջունգլիի քսան տարուց ավել արմատացած կանոններից ելնելով։ Կառուցողականության համար , համաձայն եմ պետք է մաքրել մշուշը տեսնելու թե կառուցելու համար ինչ է հարկավոր։ Բայց ոչ մշուշում մոլորվածներին հանել ցցի։ Մենք սովորեցնող ենք , սիրող և ներող»:

 

Լրահոս

Դիտել ավելին