Կարևոր իրադարձություններ

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին

07 Հունիս, 2018 17:27
Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին

Թուրքիան զինտեխնիկա և կենդանի ուժ է կուտակում Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին, գրում է ermenihaber.am-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ թուրք-իրաքյան սահմանի վրա գտնվող Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի օդանավակայանում վայրէջք են կատարել բեռնատար ռազմական օդանավեր։ Դրանց մեջ եղել է զենք և զինամթերք, ինչպես նաև կենդանի ուժ։ 

Դրանից զատ 20 զրահապատ մեքենա էլ ուղևորվել է Թուրքիայի սահմանամերձ Շեմդինլի շրջան, որը սահմանակից է ինչպես Իրաքի, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Հիշեցնենք, որ 
ըստ թուրք պաշտոնյաների վերջին հայտարարությունների՝ Թուրքիայի զինուժը պատրաստվում է ռազմական գործողություն սկսել Հյուսիսային Իրաքի Քանիդիլ շրջանում, որտեղ գտնվում է    «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գլխավոր ռազմաբազան։

 

Լրահոս

Դիտել ավելին