Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

Զգույշ եղեք․ Արարատ Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին

07 Հունիս, 2018 17:20
Զգույշ եղեք․ Արարատ Զուրաբյանը՝  Նիկոլ Փաշինյանին

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ արեց զգույշ լինել, որովհետև Հայաստանի ցանկացած հակահեղափոխության թիրախն ինքն է։

«Զգույշ եղիր, ու ընդհանրապես կառավարության անդամներ զգույշ եղեք, որովհետեւ Հայաստանի ցանկացած հակահեղափոխության թիրախը դուք եք: Դուք շատերի կոկորդին եք կանգնած: Ընտրությունները մի հետաձգեք, որովհետեւ այդ ընթացքում բոլորս վտանգի մեջ ենք, առաջին հերթին դուք»,- ասաց նա վարչապետին:

Անդրադառնալով ԱԱԾ-ին՝ նա ասաց․ «Տղերք, մի բան շատ կարեւոր է, ԿԳԲ-ի հոտը դեռ այդ կառույցի շենքից դուրս չի եկել, այնտեղ երբ մենք նստած էինք, Ձերժինսկու նկարն էր կաբինետներում: Չեկիստական ոգին դեռ այնտեղ կա: Դրանից պետք է զատել մարդկանց, որոնք իսկական հետախույզ են ու հակահետախույզ:

Ես կառաջարկեմ այդ շենքը քանդել, տեղը լիճ սարքել, որ ջուրը չարիքը  վերացնի: Մաքրեք այդ կեղտից Հայաստանը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին