Կարևոր իրադարձություններ

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանն ազատ արձակվեց

07 Հունիս, 2018 16:27
ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանն ազատ արձակվեց

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանն այսօր ազատ արձակվեց։

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ նիստին Հովհաննես Վարդանյանի պաշտպան Անուշ Մխիթարյանը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով փոխել իր պաշտպանյալ Հովհաննես Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ստորագրությամբ կամ կիրառել գրավ:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց միջնորդությունը, ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին