Կարևոր իրադարձություններ

Աշոտյանին ու մյուս հանրապետականներին որ նայում ենք, զգացվում է՝ բոլորը հալածված են. Փաշինյան

07 Հունիս, 2018 16:04
Աշոտյանին ու մյուս հանրապետականներին որ նայում ենք, զգացվում է՝ բոլորը հալածված են. Փաշինյան

«Ամեն ինչ ձեր աչքի առաջ է տեղի ունենում, դուք կարող եք ինքներդ գնահատել ռեպրեսիաներ տեղի են ունենում, թե ոչ»․ լրագրողների հետ զրույցում այսօր նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իսկ այն նկատառմանը, որ Արմեն Աշոտյանը քաղաքական հալածանքի տարրեր է տեսնում, Փաշինյանը կատակեց. «Աշոտյանին ու մյուս հանրապետականներին, որ նայում ենք, զգացվում է՝ նրանք բոլորը հալածված են»։

Փաշինյանը  ևս մեկ անգամ շեշտեց, որ բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ անկախ նրանից ՀՀԿ խմբակցությունից են թե ոչ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին