Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը պետնախարարի աշխատակազմին և ֆինանսների նախարարության աշխատակիցներին ներկայացրել է նոր ղեկավարներին

07 Հունիս, 2018 15:39
Բակո Սահակյանը պետնախարարի աշխատակազմին և ֆինանսների նախարարության աշխատակիցներին ներկայացրել է նոր ղեկավարներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմ ու ֆինանսների նախարարություն և համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին:

Նախագահ Սահակյանը Գրիգորի Մարտիրոսյանին և Արթուր Հարությունյանին մաղթել է արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին երկարամյա աշխատանքի համար՝ նրան ցանկանալով հաջողություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին