Կարևոր իրադարձություններ

Դուխով աշխատելը շատ կարևոր է, բայց ավելի մեծ դուխ ու խոհեմություն է պահանջում սխալներն ընդունելը․ Սպարտակ Սեյրանյան

07 Հունիս, 2018 15:27
Դուխով աշխատելը շատ կարևոր է, բայց ավելի մեծ դուխ ու խոհեմություն է պահանջում սխալներն ընդունելը․ Սպարտակ Սեյրանյան

Դուխով աշխատելը շատ կարևոր է, բայց ավելի մեծ դուխ ու խոհեմություն է պահանջում սխալներն ընդունելը, բոլորին լսելը՝ խորհուրդների, առաջարկների մասով: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:

Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրի գերակա սկզբունք պետք է լինի քաղաքացու արարելու հնարավորությունը:

«Ստեղծեք բոլոր պայմանները, որ ստեղծագործող մարդը կարողանա արարել: Մշակույթի մեջ եկեք բացառենք մրցակցությունը, ամբողջ աշխարհը գնում է համագործակցության: Կարծում եմ, որ մշակութային օջախների պահպանության խնդիրը պետք է չդրվի միայն պետության ուսերի վրա: Խիստ վտանգավոր է մշակույթի թանգարանացման տենդենցը, մենք մեր մշակույթը չպետք է խցկենք ցուցափեղկերի տակ»,- ասաց նա։

 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին