Կարևոր իրադարձություններ

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նիստը կրկին հետաձգվեց

07 Հունիս, 2018 15:14
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նիստը կրկին հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր կրկին հետաձգվեց: Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց դատական նիստը 1 օրով հետաձգելու։

«Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են, եւ այդ կապակցությամբ ներկայացված միջնորդության եւ դատախազության առարկության դեպքում դատարանը չի կարող խախտել անձանց հիմնարար իրավունք հանդիսացող ազատության առանց որեւէ հիմքի սահմանափակելը»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հրապարակած դատավճռով Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, դրան գումարվել է առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկումը: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

 

 

Լրահոս

Դիտել ավելին