Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը լրջորեն զբաղվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների խնդրով․ վարչապետ

07 Հունիս, 2018 14:28
Կառավարությունը լրջորեն զբաղվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների խնդրով․ վարչապետ

Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների խնդրով զբաղվում ենք: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք բարձր գնահատեցինք այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանին էժան գնով է գազ մատակարարում: Բայց ես ասացի, որ ՀՀ քաղաքացու համար կարեւորը դա չէ, այլ այն, թե ինքն ինչ գնով է սպառում այդ գազը: Այսինքն ՀՀ քաղաքացին չի զգում, որ Ռուսաստանից էժան գազ է ստանում: Այստեղ կարող են լինել որոշակի անարդյունավետ կառավարման, ընդհուպ մինչեւ կոռուպցիոն ռիսկեր։ Նույնպիսի խնդիր կա նաեւ էլեկտրաէներգիայի հարցում»,- նշեց նա։

Վարչապետը չցանկացավ ժամկետից շուտ հայտարարություններ անել, բայց հավաստիացրեց, որ իրենք լրջորեն այդ հարցերով և հույս ունեն՝ կունենան կոնկրետ արդյունքներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին