Կարևոր իրադարձություններ

Ռուսլան Իսրաելյանն դուրս է գալիս«Ազատ Հայրենիք» կուսակցությունից և Արցախի ԱԺ–իի «Հայրենիք» խմբակցությունից

07 Հունիս, 2018 14:20
Ռուսլան Իսրաելյանն դուրս է գալիս«Ազատ Հայրենիք» կուսակցությունից և Արցախի ԱԺ–իի «Հայրենիք» խմբակցությունից

ԱՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուսլան Իսրաելյանն այսօր «Ազատ Հայրենիք» կուսակցությունից և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել:

Այս մասին նա հայտարարություն է տեղեադրել ֆեյսբուքյան իր էջում.

«Սիրելի ՛ արցախցիներ, կուսակից ընկերներ

Երկար մտորումներից հետո, այսօր ես որոշում եմ կայացրել դուրս գալ «Ազատ Հայրենիք» կուսակցությունից և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցությունից` պետական շահը վեր դասելով կուսակցական շահից: Մանդատս վայր չեմ դնում մի պարզ պատճառով. մասնակցելով ԱԺ ընտրություններին ես ունեցել եմ և ունեմ իմ հետևորդները, որոնց հուսախաբ անելու իրավունք չունեմ: Հավելեմ նաև, որ «Ազատ Հայրենիք» կուսակցության քվոտաների միջոցով Աժ-ում զբաղեցրածս Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ևս պատրաստ եմ հրաժարվել, եթե «Հայրենիք» խմբակցությունը նման պահանջ դնի:

Կուսակցության և խմբակցության կազմից դուրս գալուս հիմնական պատճառը «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահի` պետնախարարի պաշտոնից հրաժարական տարու վերաբերյալ անհամաձայնությունս է: Հրաժարական, որ չի եղել Արցախում ծավալված երիտասարդական շարժման պահանջների հիմքում , դեռ ավելին` այդ շարժման մասնակիցների շրջանում վայելել է մեծ հեղինակություն և, ի վերջո` հրաժարական որը չի քննարկվել կուսակցությունում:

Թող խաղաղությունը թևածի մեր հայրենիքում, և հաղթի ողջախոհությունն և պետականամետ մտածելակերպը»։

 

Լրահոս

Դիտել ավելին