Կարևոր իրադարձություններ

Վաղարշապատում կատարված սպանության հետքերով․ կասկածյալը հետախուզվում է (լուսանկար)

07 Հունիս, 2018 14:14
Վաղարշապատում կատարված սպանության հետքերով․ կասկածյալը հետախուզվում է (լուսանկար)

Հունիսի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար հետախուզում է հայտարարվել Էջմիածնի Մ. Խորենացի փողոցի բնակիչ, 1967 թ. ծնված Գրիգոր Ավետիսյանի նկատմամբ։

Գրիգոր Ավետիսյանի գտնվելու վայրի, կամ նրա մասին որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անհապաղ դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։

Տեղեկություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, ժամը 18.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1972 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը:
Նույն օրը, ժամը 22.45-ին, հիվանդանոցից կրկին հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.45-ին Ն. Հովհաննիսյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

 

Լրահոս

Դիտել ավելին