Կարևոր իրադարձություններ

Դա կառավարության ծրագիր չէ, դա ամոթ է. Գալուստ Սահակյան

07 Հունիս, 2018 13:48
Դա կառավարության ծրագիր չէ, դա ամոթ է. Գալուստ Սահակյան

Հանրապետականը ոչինչ չի կորցնում։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ խմբակցություններից պատգամավորների հեռանալու արդյունքում ո՞վ է կորցնում։

«Չէի ասի սխալ է, ամեն մեկն իր խնդիրն ունի։ Համենայն դեպս, ես երեւույթը թուլություն եմ համարում»,-նշեց նա։

Հարցին, ո՞ւմ թուլություն է՝ պատգամավորների, թե՞ ՀՀԿ-ի, որ չկարողացավ պահել թիմակիցներին, Գալուստ Սահակյանը հորդորեց․ «Ես խնդրում եմ ՀՀԿ-ի մասին բան մի խոսացեք, որովհետեւ շատ թյուր կարծիք ունեք ՀՀԿ-ի մասին»։

Նոր կառավարության ծրագրի մասին խոսելով նա նշեց, որ դա կառավարության ծրագիր չէ, դա ամոթ է։

«Մանավանդ խմբագրական շատ բաներ կան։ Իսկ ընդհանրապես ծրագրային ոչ մի բան չկա։ Համենայն դեպք, մերոնք մտածել են այնպես անեն, որ անցնի։ գոնե մինչեւ հունվար կարողանան նորմալ ծրագիր ներկայացնել»,- ասաց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին