Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանի որդին կալանավորվեց

07 Հունիս, 2018 13:21
Արցախի ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանի որդին կալանավորվեց

Ստեփանակերտում հունիսի 1-ին ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի( խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ համացանցում շրջանառվող տեղեկությունների` Վարդան Ղարամյանն Արցախի ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանի որդին է:
 

Լրահոս

Դիտել ավելին