Կարևոր իրադարձություններ

Չնայած լույս հիմնադրամի կողմից նախապես տարածված հայտարարությանը` կրթաթոշակի համար արդեն դիմած ուսանողները ևս Կրթաթոշակ չեն ստանա

07 Հունիս, 2018 12:55
Չնայած լույս հիմնադրամի կողմից նախապես տարածված հայտարարությանը` կրթաթոշակի համար արդեն դիմած ուսանողները ևս Կրթաթոշակ չեն ստանա

 «Լույս» հիմնադրամին 2018-2019թթ․ ուսումնական տարվա համար տրամադրվող կրթաթոշակի (փոխառության) համար դիմած մի խումբ ուսանողներ բաց նամակ են հղել, որում ասվում է․

Մենք բարձր ենք գնահատում «Լույս» հիմնադրամի առաքելություն նու վերջին 10 տարվա գործունեությունը:

«Լույս» հիմնադրամի գործունեության արդյունքում աշխարհի առաջատար բուհերը մատչելի են դարձել հայ երիտասարդների համար, և հայ երիտասարդները ճանաչելի են դարձե լաշխարհի ամենակարկառուն մտավորականների շրջանակներում:

Անկախ քաղաքական իրավիճակով պայմանավորված անցողիկ գնահատականներից` «Լույս» հիմնադրամի գործունեությունը մեծ ներդրում է մեր պետության զարգացման ո ւանվտանգության գործում:

Չնայած ս.թ. մայիսի 10-ին Հիմնադրամի տարածած հայտարարության առ այն, որ «ուսումը շարունակող կրթաթոշակառուներին և 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին…» ևս կշնորհվի կրթաթոշակ՝ մայիսի 29-ին Հիմնադրամը դիմորդներին նամակով հայտնեց, որ կրթաթոշակ կշնորհվի միայն ուսումը շարունակող կրթաթոշակառուներին:

Ի տարբերություն հաջորդող տարիների ընթացքում դիմել պատրաստվող ուսանողների՝ այս տարվա արդեն դիմածուսանողները կրթաթոշակը ստանալու ակնկալիք ունեին, ինչը պայմանավորված էր «Լույս» հիմնադրամի կողմից պարբերաբար տարածվող հայտարարությամբ առ այն, որ կրթաթոշակ կտրամադրվի նաև 2018-2019թթ. ուսումնական տարվահամար դիմած ուսանողներին: 

Հարկ ենք համարում ընդգծել, որ բոլոր ուսանողները համալսարաններին և հիմնադրամներին ուղղված ֆինանսական աջակցության դիմումները լրացնելիս նշելեն, որ ակնկալումեն «Լույս» հիմնադրամից կրթաթոշակ՝ բոլոր ծախսերի 50%-ի չափով, ինչի հետևանքով համալսարանները կա՛մ կրթաթոշակ իրենց կողմից չեն առաջարկել, կա՛մ առաջարկել են էապես ավելի փոքր չափով՝ այնքան, որքանանհրաժեշտ էր «Լույս» հիմնադրամի կրթաթոշակի հետմ իասին ուսման վարձը հոգալուհամար: Ստանալով «Լույս» հիմնադրամի  անակնկալպատասխանը՝ մեզանից շատերը դիմելեն իրենցհամալսարաններին` խնդրելովվ երանայել ֆինանսական աջակցության դիմումը` հաշվի առնելով իրավիճակի էական փոփոխությունը: Համալսարանների և հիմնադրամների հիմնական մասը պատասխանելեն, որ չափազանց ուշ է, քանի որ կրթաթոշակի համար նախատեսված միջոցներն արդեն իսկ բաշխվել են մյուս ուսանողների միջև:

«Լույս» հիմնադրամի գործունեությամբ է պայմանավորված եղել մեր վերջին մեկ-երկու տարիների կյանքի պլանավորումը:

Շատերըհրաժարվել են իրենց  տարիքի ու փորձառության համար բավականին գայթակղիչ աշխատանքի առաջարկներից, բաց են թողել կարիերայի զարգացման  համար բարենպաստ հնարավորություններ, անցել են բարձր վարկանիշ ունեցող համալսարաններդ իմելու չափազանց ծախսատար գործընթացը:

Կրթաթոշակ չտրամադրելու լուրը ստանալիս մեզնից շատերն արդեն իսկհրաժարվել էին այլ համալսարաններից, ուր ևս ընդունվելէին և որտեղից ունեին կրթաթոշակների առաջարկներ՝ նախընտրությունը տալով «Լույս» հիմնադրամի ցուցակում ընդգրկված համալասարաններին, որոնք միգուցե չէինառաջարկում կրթաթոշակ, սակայն որոնց ֆինանսական բեռը «Լույս» հիմնադրամի աջակցությամբ հնարավոր էր հաղթահարել:

Ոմանք նույնիսկ արդեն վարձակալել էին բնակարաններ, մեկնել էին իրենց համալսարանների գտնվելու վայր, քանի որարդեն սկսվել էին նախապատրաստական դասընթացները: 

«Լույս» հիմնադրամի այս լուրի չափազանց հապաղման պատճառով բոլորս հայտնվել ենք մի իրավիճակում, երբ այլընտրանքային լուծումներըչ կան՝ հաշվի առնելով, որ համալսարանները և բարեգործական հիմնադրամների մի մասն արդեն իսկ կայացրել են միջոցների բաշխման որոշումները, ավելի մատչելի համալսարաններից արդեն իսկ հրաժարվել ենք և կատարել ենք մերմասնագիական կյանքի համար այնպիսի բեկումնային որոշումներ, որոնք անդառնալի են:

«Լույս» հիմնադրամը մեզանից շատերի համար այս պահին միակ հնարավորությունն է  կրթություն ստանալու աշխարհի լավագույն 10 բուհերց մեկում և մեր գիտելիքները ի նպաստ դնելու մեր հայրենիքի զարգացմանը:

Մենք կրկին դիմում ենք«Լույս» հիմնադրամին խնդրանքով՝ մեկանգամ ևս քննարկել «Լույս» հիմնադրամին դիմա ծանձանց 2018-2019թթ. Ուսումնական տարվա համար կրթաթոշակ հատկացնելու հարցը:

Վստահեցնում ենք, որ մենք մերգործով կապացուցենք Ձեր այս քայլի կարևորությունը:

Մենք լիահույսենք, որ Հիմնադրամը այսուհետ ևս կշարունակի իր ազգանվեր գործունեությունը:

 

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակի համար դիմած մի խումբ ուսանողներ

Դավիթ Ասլանյան` Կալիֆոռնիայի համալսարան, Բերկլի

Վալերի Գրիգորյան՝ Կալիֆոռնիայի համալսարան, Բերկլի

Մերի Թովմասյան՝ Կալիֆոռնիայի համալսարան, Բերկլի

Անժելիկա Իշխանյան՝ Հարվարդի համալսարան

Անի Խաչատրյան՝ Կոլումբիայի համալսարան

Հասմիկ Խաչատրյան՝ Չիկագոյի համալսարան

Մարիամ Ղազարյան՝ Քեմբրիջի համալսարան

Նարեկ Չոբանյան՝ Կալիֆոռնիայի համալսարան, Բերկլի

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին