Կարևոր իրադարձություններ

Բոլոր կոռուպցիոներներին հայտնաբերելու ենք ու հանենք նույնիսկ ամենահեռու, ամենամութ ծակերից․ վարչապետ

07 Հունիս, 2018 12:03
Բոլոր կոռուպցիոներներին հայտնաբերելու ենք ու հանենք նույնիսկ ամենահեռու, ամենամութ ծակերից․ վարչապետ

Որևէ մեկը չմտածի, թե կարող է խուսափել պատասխանատվությունից: Բոլոր կոռուպցիոներներին հայտնաբերելու ենք ու հանենք նույնիսկ ամենահեռու, ամենամութ ծակերից: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բոլորը հարկվելու են նույն կերպ, և այս տեսանկյունից կարևոր են բարեփոխումները Հարկային օրենսգրքում:

«Օր առաջ պետք է գործարարներին ազատենք հարկային գլուխկոտրուկներից: Ամեն մի գործարար Հայաստան մտնելուն պես պետք է պաշտպանված զգա իրեն: Վարչապետի պաշտոնում անձամբ ինձ համարում եմ Հայաստանում իրականացված ցանկացած ներդրման երաշխավորը: Հանձնարարել եմ ԱԱԾ-ին, որ ստեղծվի ներդրումների անվտանգությունն ապահովող բաժին, խոշոր ներդրողին կցվի աշխատակից, ով արագ կարձագանքի ներդրողի բոլոր ահազանգերին»:


Վարչապետը վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ կանեն, որ ներդրումային հետաքրքրությունը վերածվի ներդրումային բումի: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին