Կարևոր իրադարձություններ

Ապամոնտաժվել են ապօրինի շինություններ. Երևանի քաղաքապետարան

07 Հունիս, 2018 11:57
Ապամոնտաժվել են ապօրինի շինություններ. Երևանի քաղաքապետարան

Ապօրինի շինարարության և հողազավթումների կանխարգելման, ինչպես նաև ինքնակամ կառույցների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում շարունակում են պարբերական շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում: 

Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից տարվող ամենօրյա աշխատանքների ընթացքում մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի թիվ 2 հասցեում արձանագրվել է շենքի տանիքում մետաղական կոնստրուկցիաների օգտագործմամբ ձեղնահարկի ապօրինի շինարարություն, ինչն անմիջապես կասեցվել է: Փաստի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, որից հետո ապամոնտաժվել են մետաղական կառուցվածքները: 
Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի թիվ 37 շենքի հարևանությամբ էլ վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է շենքի բակում ինքնակամ կառուցված ապօրինի ավտոտնակ, որը ևս ապամոնտաժվել է, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն էլ ազատվել ապօրինի տիրապետումից՝ տարածքը բերելով նախկին տեսքի:
Ապօրինի շինարարության և հողազավթումների կանխարգելման աշխատանքները կրում են շարունակական բնույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին