Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում. վարչապետը ներկայացնում է կառավարության ծրագիրը

07 Հունիս, 2018 11:37
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում. վարչապետը ներկայացնում է կառավարության ծրագիրը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում, նշված է Հայաստանի նոր կառավարության ծրագրում, որն այսօր խորհրդարանում ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ծրագրում նշված է, որ «ընթացիկ տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում ժողովրդավարական ոչ բռնի թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո ակնհայտ է դարձել, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը չի արտացոլում իրական քաղաքական տրամադրությունները, ժողովրդի նախապատվությունները, ուժերի իրական հարաբերակցությունը: Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում:

Հայաստանի կառավարությունը կարեւոր նշանակություն է տալիս այսպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որոնք կլինեն ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական: Փոփոխություններին համապատասխան պետք է հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից եւ անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձեւավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին