Կարևոր իրադարձություններ

Աղվան Վարդանյանի պատգամավորական մանդատը տրվեց Սպարտակ Սեյրանյանին

07 Հունիս, 2018 11:25
Աղվան Վարդանյանի պատգամավորական մանդատը տրվեց Սպարտակ Սեյրանյանին

Ազգային ժողովի արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է կառավարության նոր ծրագիրը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»  խմբակցության նախկին քարտուղար Աղվան Վարդանյանին կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը:

«ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված ու լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվում է Սպարտակ Սեյրանյանին»,- ասաց Բաբլոյանը:

Կանոնակարգ օրենքի համաձայն Սպարտակ Սեյրանյանը երդում տվեց՝ հանուն համազգային նպատակների իրականացման բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին