Կարևոր իրադարձություններ

«Մուրացան» պոլիկլինիկայում կանանց վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. տուժածների մեջ են բուժքույրն ու օպերատորը

07 Հունիս, 2018 10:55
«Մուրացան» պոլիկլինիկայում կանանց վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. տուժածների մեջ են բուժքույրն ու օպերատորը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։

Ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Մուրացան» պոլիկլինիկայում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Երևանի բնակիչ՝ 28-ամյա Լիանա Ն.-ն ձեռքով հարվածել է Աբովյան քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Սաթենիկ Վ.-ին և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Մարինե Պ.-ին։

Ծեծկռտուքի հետևանքով նրանք մարմնի տարբեր մասերում ստացել են ֆիզիկական ցավ, իսկ դեռևս չճշտված անծանոթ մի կին էլ ոլորել է Լիանա Ն.-ի ձեռքը ու հարվածներ հասցրել նրան։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին