Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483

  • EUR

    564,5
    572,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

ՀՀ նոր իշխանությունը բոլորովին այլ որակի արտաքին քաղաքականություն է վարելու, ազդակները գալիս են նաև Արևմուտքից. Վլ. Ռիժկով. «168 ժամ»

07 Հունիս, 2018 10:43
ՀՀ նոր իշխանությունը բոլորովին այլ որակի արտաքին քաղաքականություն է վարելու, ազդակները գալիս են նաև Արևմուտքից. Վլ.  Ռիժկով. «168 ժամ»

«Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունենում: Դրանք չեն կարող չանդրադառնալ ՀՀ արտաքին քաղաքականության վրա: Նոր իշխանությունները բոլորովին այլ որակի արտաքին քաղաքականություն են վարելու, այդ ազդակները գալիս են նաև Արևմուտքից: Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ սպասել այս բանակցություններից, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը շարժվում է իր արտաքին քաղաքականությունը փոքր-ինչ հավասարակշռելու ուղիով, փոփոխությունն աննշան է լինելու հայ-ռուսական հարաբերություններում արտաքինից, բայց որակապես այն նկատելի է լինելու Հայաստանում: Կարծում եմ՝ հայ-ամերիկյան, հայ-եվրոպական հարաբերություններում ևս փոփոխություններ կլինեն, բայց դրանց բնույթը չի լինի հայ-ռուսական հարաբերությունների նման: ՌԴ ներկայիս իշխանությունները հետաքրքրված են Հայաստանին չկորցնելու հարցում և պետք է փորձեն այդ ուղղությամբ շարժվել»,-«168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս հրապարակախոս Վլադիմիր Ռիժկովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցին:

Նրա խոսքով՝ Հայաստանն արմատական փոփոխությունների սկզբնական փուլում է: Իսկ քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ ակնկալվում է, որ Մնացականյանը, ինչպես Սոչիում Նիկոլ Փաշինյանը՝ իր ռուս գործընկերոջը, կվստահեցնի, որ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները չեն փոխվել: «Կքննարկվեն նաև ընթացիկ հարցեր, կարևորապես ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, Փաշինյանի գաղափարները կարգավորման վերաբերյալ, հայ-ամերիկյան հարաբերությունները, քանի որ, ինչպես երևում է՝ ԱՄՆ-ի կողմից ևս ընդլայնվելու է Հայաստանին ուղղվող ֆինանսավորումը: 

Իրականում Ռուսաստանին անհրաժեշտ է իսկապես ամբողջական պատկերացում կազմել, թե ինչպիսին է լինելու ՀՀ նոր իշխանությունների իրական արտաքին քաղաքականությունը, քանի որ ակնհայտ արևմտյան ակտիվություն ու հետաքրքրություն է նկատվում: ՀՀ իշխանությունների կողմից միայն հավաստիացումները բավարար չեն, մենք պետք է հետևենք իրական քաղաքականությանը, թե ինչպես է այն գործելու, և ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվելու ԱՄՆ-ի և Եվրամիության միջև: Ե´վ ԱՄՆ-ն, և´ ԵՄ-ն մտադիր են մեծացնել Հայաստանին տրվող ֆինանսավորումը, սա, իմ գնահատմամբ, պատահական չէ, բայց կխուսափեմ ժամանակից շուտ եզրակացություններից»,- ասել է Տարասովը»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին