Կարևոր իրադարձություններ

Հայաստանում բիզնեսի ծավալմանը խոչընդոտող առաջնային հարցերը մեկ օրում լուծվել են. Արարատ Միրզոյան

07 Հունիս, 2018 10:25
Հայաստանում բիզնեսի ծավալմանը խոչընդոտող առաջնային հարցերը մեկ օրում լուծվել են. Արարատ Միրզոյան

Հայաստանում բիզնեսի ծավալմանը նախ և առաջ խոչընդոտում էին զանազան կոռուպցիոն սխեմաներն ու իշխանությունների անձնական բիզնես հետաքրքրությունները: Այս մասին այսօր՝ հունվարի 7-ին, Հայ-բրիտանական բիզնես ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Օրինակ, եթե ես՝ առաջին փոխվարչապետս, ունենամ որեւէ ոլորտում անձնական բիզնես հետաքրքրություն, որեւէ այլ անձ մեծ ժվարություններ կունենա ինձ հետ մրցակցելու, որովհետեւ զանազան սխեմաներ կարող եմ գործի դնել»,- ասաց նա ու հավելեց, որ այդ հարցը, ինչպես նաեւ դատարանների հարցը մեկ օրում լուծվել է.

Արարատ Միրզոյանի խոսքով՝ իրենք՝ ՀՀ իշխանությունները, չունեն սեփական բիզնես հետաքրքրություններ։

«Ես վստահ եմ, որ առաջիկա ամիսներին, տարիներին մենք կտեսնենք էական փոփոխություններ այս հարցում եւ հետաքրքրությունը գնալու աճում է: Հասկանալի է, որ դա մեկ օրում չի արվում, մեծ ընկերությունները պլանավորման հսկայական փուլեր են անցնում, շուկայի ուսումնասիրության փուլեր են անցնում»,- ասաց առաջին փոխվարչապետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին