Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ չորս հոգու մեղադրանք է առաջադրվել

07 Հունիս, 2018 00:30
Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ չորս հոգու մեղադրանք է առաջադրվել

Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին 05.06.2018թ. մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը:

Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Արցախի մայրաքաղաքում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19:15-ի սահմաններում, նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին