Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում գրանցված երկրաշարժին հաջորդել են հետցնցումները. ԱԻՆ

07 Հունիս, 2018 00:04
ՀՀ-ում գրանցված երկրաշարժին հաջորդել են հետցնցումները. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 17:07-ին տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել են հետևյալ հետցնցումները.

Տեղական ժամանակով ժամը 23:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:03-ին), օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով, որը զգացվել է Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ, Գյումրի քաղաքում և Շիրակամուտ գյուղում՝ 2-3 բալ:

Ժամը 20:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:05-ին), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:

Ժամը 20:43-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:43-ին), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով, որը զգացվել է Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ և Թումանյան քաղաքում՝ 3 բալ:

 

Լրահոս

Դիտել ավելին