Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

 

Երևանի Նորաշեն թաղամասի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածի վիճակը ծանր է

07 Հունիս, 2018 00:02
Երևանի Նորաշեն թաղամասի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածի վիճակը ծանր է

Հունիսի 6-ին՝ ժամը 21:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի 2-րդ շղթայի թիվ 33 շենքի 15-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ 15-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որը մարվել է քաղաքացիների ուժերով:

Պատշգամբում այրվել են պատուհանները (մոտ 2 քմ) և մեկ սեղան՝ մասամբ, կենցաղային իրեր, գազի բալոնի խողովակը (0,25 գմ), կոտրվել են պատուհանների ապակիները՝ մասամբ (մոտ 2 քմ):

Փրկարարները Ս. Խ.-ին (ծնված 1984 թ.) դուրս են բերել բնակարանից, իջեցրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:


Վերջինս հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին