Կարևոր իրադարձություններ

Ռոլան Գարոս. 1/4 եզրափակչի Նադալ-Շվարցման և Չիլիչ-Դել Պոտրո խաղերը հետաձգվել են

06 Հունիս, 2018 23:46
Ռոլան Գարոս. 1/4 եզրափակչի Նադալ-Շվարցման և Չիլիչ-Դել Պոտրո խաղերը հետաձգվել են

 «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակչի տղամարդկանց մենախաղերը անձրևի պատճառով հետաձգվել են և կկայանան հունիսի 7-ին: 

Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի քարտուղարությունը:  Իսպանացի Ռաֆայել Նադալը առաջին սեթում պարտվել է արգենտինացի Դիեգո Շվարցմանին 4;6 հաշվով, բայց երկրորդ սեթում 5:3 հաշվով առջևում է եղել հաշվի մեջ, ինչից հետո խաղն ընդհատվել է անձրևի պատճառով: 

Հունիսի 7-ին կկայանա նաև խորվաթ Մարին Չիլիչի և արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոյի միջև խաղը. նախքան խաղի ընդհատվելը մարզիկները առաջին սեթում 6-ական գեյմ են հասցրել հաղթել:  Այս խաղերի հաղթողները միմյանց հետ կմրցեն կիսաեզրափակչում:

 

Լրահոս

Դիտել ավելին